Hripsime Hakobyan - Asem te
- Размер файла: 7.78 MB
- Длительность: 3:24
- Качество: 320 kbps
- Жанр: Русские и украинские
- Дата релиза: 13 сентябрь 2022
Текст песни
Ասե՞մ, թե, ասե՞մ, թե իմ սիրտը քեզ պատմի,
Որ քոնն եմ՝ աշխարհը որ կողմ էլ պտտվի,
Իմ օրը քեզնով է սկսվում ու վերջանում,
Թե ո՜նց է իմ սիրտը առանց քեզ խեղճանում:
Քո սիրուց օրորվեմ,
Դեպի խորքը քո սրտի գլորվեմ,
Լուսաբացը իմ ամենաջերմ
Քո գրկում դիմավորեմ:
Սիրտս հալել ես, սիրտս հալել ես
Քո արև աչերով,
Խելքս տարել ես, խելքս տարել ես
Քո քաղցր պաչերով,
Սիրո արևը, սիրո արևը իմ սրտում չի մարում,
Օրորվում ենք երկնակամարում:
Ասե՞մ, թե, ասե՞մ, թե քո սիրտը լավ գիտի,
Թե որն է գաղտնիքը սիրահարված սրտի,
Թե ո՜նց է կարոտը հոգի ու սիրտ մաշում,
Քեզ ոչ թե սիրում եմ, այլ ուղղակի՝ պաշտում:
Հանդիպել ենք իրար,
Որ աստղերը լուսնի հետ բռնեն պար,
Համբուրիր ինձ ու հետդ ինձ տար
Իմ ու քո սիրո աշխարհ:
Որ քոնն եմ՝ աշխարհը որ կողմ էլ պտտվի,
Իմ օրը քեզնով է սկսվում ու վերջանում,
Թե ո՜նց է իմ սիրտը առանց քեզ խեղճանում:
Քո սիրուց օրորվեմ,
Դեպի խորքը քո սրտի գլորվեմ,
Լուսաբացը իմ ամենաջերմ
Քո գրկում դիմավորեմ:
Սիրտս հալել ես, սիրտս հալել ես
Քո արև աչերով,
Խելքս տարել ես, խելքս տարել ես
Քո քաղցր պաչերով,
Սիրո արևը, սիրո արևը իմ սրտում չի մարում,
Օրորվում ենք երկնակամարում:
Ասե՞մ, թե, ասե՞մ, թե քո սիրտը լավ գիտի,
Թե որն է գաղտնիքը սիրահարված սրտի,
Թե ո՜նց է կարոտը հոգի ու սիրտ մաշում,
Քեզ ոչ թե սիրում եմ, այլ ուղղակի՝ պաշտում:
Հանդիպել ենք իրար,
Որ աստղերը լուսնի հետ բռնեն պար,
Համբուրիր ինձ ու հետդ ինձ տար
Իմ ու քո սիրո աշխարհ: